Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հայտարարել է, որ Անկարան ու Իսրայելը դատապարտված չեն հակամարտության. նա կոչ է արել թույլ չտալ երկու երկրների միջև հռետորաբանության հետագա սրում։ «Կարծում եմ՝ բացահայտ հակամարտության որևէ պատճառ չկա»,- ասել է Ֆիդանը։               
 

ՀԾԿՀ-ն կտուգանի ՀԷՑ-ին 75 միլիոն դրամով

ՀԾԿՀ-ն կտուգանի ՀԷՑ-ին 75 միլիոն դրամով
06.07.2015 | 10:56

Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը որոշել է հուլիսի 8-ին կայանալիք նիստում 75 միլիոն դրամով տուգանել «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությանը: Տուգանքը նախատեսվում է 14 տարբեր որոշումներով, որոնցից 13-ով ՀԷՑ-ը կտուգանվի 5 միլիոն դրամով, մեկով՝ 10 միլիոն դրամով։ Ըստ հանձնաժողովի լրատվական ծառայության՝ տուգանքները կիրառվել են, քանի որ ՀԷՑ-ը խախտել է ժամկետները, թե երբ պետք է քաղաքացու սպառման համակարգը միացնի էլեկտրական ցանցին, նոր սպառողների սպառման համակարգն էլեկտրական ցանցին միացնելիս, պատճառաբանելով, որ ընկերությունը գտնվում է ծանր ֆինանսատնտեսական վիճակում, դիմողից միացման վճարից բացի պահանջել է սպառման համակարգն էլեկտրական ցանցին միացնելու համար փաստացի ծախսերի գումարը՝ հետագա 5 տարիներին սպառված էլեկտրաէներգիայի դիմաց վճարների հաշվին մարելու պայմանով:

Դիտվել է՝ 917

Մեկնաբանություններ